«Հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ,
Չափազանց ցավալի է, որ կուլ եք տվել այսօրվա իշխանության և Hovhannes Hovhannisyan -ի հերթական ապօրինի որոշումը։
Բացի նրանից, որ քաղաքական երկրորդ դեմքը դարձել է ԵՊՀ ՀԽ նախագահ, բացի նրանից, որ ռեկտորի ժ.պ.-ն արդեն ապօրինի է պաշտոնավարում, Հոգաբարձուների խորհրդի նիստն անցկացվել է դռնփակ` առանց որևէ իրավական հիմքի։
Բացի դրանից` ԵՊՀ-ն չի կատարել իր կանոնադրությամբ և ռազմավարական ծրագրով նախատեսված պարտականությունը. չի տեսանկարահանել ու չի հանրայնացրել նիստի ամբողջական տեսագրությունը։
Հիշեցնեմ, որ սա արդեն երկրորդ դեպքն է։ Առաջինը ԵՊՀ հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի նիստն էր, որը հայտնի չէ, թե որտեղ է անցկացվել ու ինչպես է տեղի ունեցել։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես դրա արձանագրությունը ստացել եմ մոտ մեկ ամիս ուշ։
Գործունեության այս մարտավարությունը պարզապես սրիկայություն է, որը ունի միայն մի բացատրություն. Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ը և #ՄեղմՀովիկը պատրաստվում են մեծ, շատ մեծ կոռուպցիայի»։
Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից