«Իրանը Իրան-իրաքյան պատերազմում մնացել էր ողջ աշխարհի դեմ միայնակ, բայց հաղթեց. իսկ մենք ի՞նչ արեցինք՝ հանձնեցինք, գնաց ամեն ինչ». Ահարոն Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Իրանը Իրան-իրաքյան պատերազմում մնացել էր ողջ աշխարհի դեմ միայնակ, բայց հաղթեց. իսկ մենք ի՞նչ արեցինք՝ հանձնեցինք, գնաց ամեն ինչ». Ահարոն Վարդանյան

Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուրեմն 1980-88թթ. Իրանը Իրան-իրաքյան պատերազմի սկզբում մնացել էր ողջ աշխարհի դեմ միայնակ։ Բոլորը կամ գրեթե բոլորը Իրաքին էին օգնում։ Իրանի վիճակն օրհասական էր։ Իսլամական հեղափոխությունը, կարելի է ասել, դեռ չէր էլ ավարտվել, ընթացքի մեջ էր։ Երկրում ամեն ինչ 180 աստիճանով փոխվում էր։ Իրանը չուներ փող, զենք, զինամթերք։ Այս իրավիճակից օգտվելով՝ Իրաքն ահագին խորացել էր Իրանի ներսը։ Բայց Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չխնդրեց հրադադար, ելք գտավ, պայքարեց մինչև վերջ, նույնիսկ դեպք է եղել, երբ իրանցիները առանց որևէ զենքի դուրս են եկել իրաքյան բանակի դեմ, կենդանի պատնեշ սարքել, իրենց մարմնով փակել իրաքցիների առաջխաղացումը, մինչև հասցրել են զենք ճարել ու օգնության հասնել։

Ի վերջո, այդ պատերազմում Իրանն իր համար ապահովեց ցանկալի արդյունք, աշխարհը սկսեց հաշվի նստել Իրանի հետ։

Իսկ ստեղ ի՞նչ եղավ։ Եսիմ ինչ եղավ, հանձնեցինք գնաց ամեն ինչ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardanian.aharon/posts/4633405353389594



Նման նյութեր