ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ։
Եթե հակիրճ, ապա բոլոր «երկար֊բարակ» գործընթացների մեջ ակնհայտ երևում է մի ընդհանուր գիծ, որը տանում է դեպի Արցախի Հանրապետության քաղաքական ապալեգիտիմացմանը և Հայսատանի Հանրապետության տարածքների օկուպացիան դե յուրե ամրագրելու՛ մեր երկրի հետագա մասնատման լրջագույն սպառնալիքով։
Ինչու՞։
Տեսեք, եկեք հստակ ֆիքսենք Արցախի մասով` 2020 թվականի նոյեմբերի 9-ին հետո ընդանրապես մենք չեն լսել ՀՀ իշխանությունների կողմից գեթ մեկ արտահայտություն, բառ, ակնարկ որը իր մեջ կպարունակեր Արցախի Հանրապետության ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՆՎԵՐԱՊԱՀ անկխաության թեզը։
Փոխարենը, մենք լսում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի հելսինկյան ակտի սկզբունքների ներքո, որը իր մեջ պարունակում է «ազգերի ինքնորոշման” մասին դրույթը։
Սակայն ինչպես կասեր դասականը «սատանան թագնված է մանրուքների մեջ”, և այս պարագայում հստակ երևում է, որ Հասյատանի գերխաղաղասեր իշխանություները հետևողական տանում են դեպի մի իրավիճակ, երբ Արցախի հիմնախնդիրը ապագայում կդիտարկվի որպես Ադրբեջանի ներքին խնդիր և այս պարագայում “թղթերով” Արցախի մաքսիմալ ինքնորշման չափը կլինի “մշակույթային ինքնավարություն Ադրբեջանի կազմում” կամ որևէ այլ տարբերակ, որը վերջնականապես կփակի Արցախի և արցախահայության գոյութան հարցը։
Ինչ վերաբերվում է Հայասատնի ինքնիշխան տարածքների ներկա և ապագա զավթմանը թուրքերի և ադրբեջանցիների կողմից, ապա այստեղ ուրիշ մեխանիզմներ են կիրառվելու, այսինքն դելիմիտացիա և դեմարկացիա։Կարելի է շատ համոզիչ և լուրջ քննարկել «սկզբումքները», որոնց հիման վրա պետք է իրականացվի չարաբաստիկ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը մեր և թուրքալեզու ցեղերի պետության (Ադրբեջան) միջև,սակայն Հայսատանի Հանրապետության իշխանությունները սկզբունքորեն արդեն համաձայնվելեն, որ Հայսատանի սահմաները ճշգրտցնելու են ոչ թե հայ ժողովրդի և Հայասատնի անվտանգությունը լիարժեք երեշխավորելու սկզբունքներից դուրս գալով, այլ խորհրդային ժամանակների ինչ-որ քարտեզների և սահմանների։
Սա ուղղակի անընդունելի է, քանզի ԽՍՀՄ֊ի կազմում գտնվող հանրապետությունների տարածքային բաժանումը կառուցվում էր մեկ պետության գաղափարի շուրջ, որոնք չէին արտացոլում ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետությունների միջև անվտանգային կոմպոնենտը։
Այլ կերպ ասած, Հայասատնը այսօր առաջնորդվելու է մի գործիքակազմով, որը իսպառ անտեսում է մեր Հայրենիքի անվտանգային համակարգը և նվազագույնը մեզ դնելու է տոտալ տնտեսական և լոգիստիկ կախվածության մեջ թուրքերի և ադրբեջանցիների կոզմից։
Տրամաբանությունը իշխանությունների հետևալն է, համաձայնվել փաստացի հանձնել Հայսատանի և Արցախի կենսական տարածաշրջանային և անվտանգային շահերը, փոխարենը ստանալով իբր թե «ապաշրջափակում» և «խաղաղություն»։
Իշխանությունների այս տարբերակը ՛ հասնել խաղաղության անխուսափելի բերելու լրիվ հակառակ հետևանքների,և փաստացի հանձնելով թուրք֊ադրբեջանական տանդեմին արտաքին լոգիստիկ ուղիների վերահսկողությունը Հայաստանի իշխանությունները բերելու են մի իրավիճակի, երբ մենք ազգովի պարզապես դառնալու ենք պանթուրանական ցամաքային «պորտալարի» (Ադրբեջան+Սյունիք+Նախիջևան+Թուրքիա ուղղության) սպասարկող անձնակազմ։
Մի խոսքով, այն ինչ կատարվում է այսօր «խաղաղության դարաշարջանի» պատրվակով, իրականում բելերու է մեր գլխին միջնաճամկետ կտրվածքով այնպիսի բացասական հետևանքներ,որ նույնիսկ պատկերացնել չի ստացվում։
Նվազագույնը` պատերազմը ապագայում դառնալու է անխուսափելի, եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այսօրվա իշխանավորների գործելաոճի տրամաբանության ներքո,քանզի թուրքերին և ադրբեջանցիներին բնավ պետք չէ լոկ ճանապարհ կամ միջանցք, իրենց պետք է ԱՆՊԱՅՄԱՆ ուղղիղ,առանց «միջնորդների» և տարածաշրջանային խոչընդոտների ցամաքային կապ։
Ամենա զավեշտականը այն է, որ ոչ՛ թուրքերը ոչ ադրբեջանցիները չեն թաքցնում իրենց վերջնական նպատակը, մեղմ ասած «չեզոքացնել» իրենց խանգարող հայկական գործոնը տարածաշրջանում, իսկ հայկական գործոնը դա Հայաստանն է, Արցախն է, մենք ենք, մենք բոլորս։