«Էս տղեն որքան թուրքի գնդակի, նույնքան էլ հայի անտարբերության, թրքասեր իշխանությունների ու դրան սատարող անհայրենիքների զոհն ա». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Էս տղեն որքան թուրքի գնդակի, նույնքան էլ հայի անտարբերության, թրքասեր իշխանությունների ու դրան սատարող անհայրենիքների զոհն ա». Արամ Գևորգյան

Այսօր Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցու կողմից սպանված Երեմյան Մարտիկն է։ Չգիտեմ, թե նիկոլական «լրատվամիջոցները» ոնց կներկայացնեն դեպքը, բայց այն եղել է այսպես։ Մարտիկը ու ևս 3 հոգի ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների թույլտվությունը ստանալով ճանապարհի այդ հատվածում, որը չեզոք գոտի է համարվում, նոր ջրատարի անցկացման աշխատանքների համար փորման աշխատանքներ են կատարել։ Թուրքերի պոստից նրանց է մոտենում մի ադրբեջանցի, ինչ որ բան է խոսում, որը տղերքը չեն հասկանում ու հայերենով ասում են, որ թույլտվություն ունեն ու ջրատարի համար աշխատանքներ են կատարում։ Ու հենց այդ պահին էդ թուրքը ատրճանակը հանում ու 5 մետր հեռավորությունից գնդակահարում ա Մարտիկին։ Մյուս անզեն ընկերները փորձում են պատսպարվել, բայց հասցնում է նրանց էլ գնդակահարել, տարբեր ծանրության վիրավորումներ հասցնել, ու հեռանում է։

Էս տղեն որքան թուրքի գնդակի, նույնքան էլ հայի անտարբերության, թրքասեր իշխանությունների ու դրան սատարող անհայրենիքների զոհն ա։

նիկոլ ընտած ու սատարած սուբյեկտներին կհորդորեմ չափսոսալ այս տղայի մահը։ Դուք այդ սպանության հանցակիցն եք։ Դուք էս տղու մարդասպաններից մեկն եք։

Արամ Գևորգյանի էջից



Նման նյութեր