Գեղեցիկը պետք է անուշ բույր ունենա․ «2A Milano»–ն ներկայացնում է հայկական բրենդի օծանելիք՝ արտադրված և շշալցված Իտալիայում. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գեղեցիկը պետք է անուշ բույր ունենա․ «2A Milano»–ն ներկայացնում է հայկական բրենդի օծանելիք՝ արտադրված և շշալցված Իտալիայում. tert.am

Գեղեցիկը պետք է հաճելի բույր ունենա․ հենց այս գաղափարից է ծնվել «2A Milano» հայկական բրենդը, որը ներկայացնում է հայկական օծանելիքներ՝ արտադրված և շշալցված Իտալիայի Միլան քաղաքում։

Ինչո՞ւ «2 A», որովհետև գաղափարի հեղինակները 2 աղջիկ են՝ 26-ամյա Անի Չիչոյանն ու 27-ամյա Անիտա Աբրամովան, իրենց անվան առաջին տառն են ընտրել, իսկ Միլանն օծանելիքի հայրենիքն է։

Երեկ կայացավ օծանելքի շնորհանդեսը, որին ներկա էին նորաձևության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ. լավ երաժշտության ներքո նրանք քննարկեցին բույրերն ու շնորհավորեցին աղջիկներին։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։