«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը կկալանավորվի
Advertisement 1000 x 90

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը կկալանավորվի

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը` Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Առաջին ատյանի դատարանը մերժել էր Արա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը դատախազի ներկայացրած բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը»,- նշեց Թադևոսյանը։

Նշենք, որ Արա Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (պաշտոնեական կեղծիքը) և 315․2-րդ հոդվածով (Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)։

armeniasputnik.am