Որոշ մթերքներ դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը 50 տարեկանից հետո,պնդում է սննդաբան Տրիստա Բեսթը (ԱՄՆ): Ինչպես հայտնում է Eat This, Not That!-ը, փորձագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելացնել բուսական ծագման մթերքներ, քանի որ բանջարեղենի, հացահատիկի, ընկույզների, սերմերի, հատիկաընդեղենի եւ մրգերի կանոնավոր օգտագործումը մեծացնում է երկարակեցությունը՝ վերացնելով օրգանիզմում բորբոքումները, կայունացնելով արյան ճնշումը եւ առողջ քաշի պահպանումը։ Բացի այդ, բուսական մթերքների օգտագործումը օգնում է նվազեցնել գլիկացիայի վերջնական արտադրանքի մակարդակը՝ վնասակար նյութեր, որոնք մեծացնում են սրտի հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի եւ քաղցկեղի զարգացման ռիսկը:
Ըստ սննդաբանի՝ գլյուտենը կարող է նպաստել ծերացման գործընթացի արագացմանը։ Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ հաճախ մարդիկ չգիտեն գլյուտենի անհանդուրժողականության մասին եւ շարունակում են ուտել գլյուտեն պարունակող մթերքներ։ Ըստ նրա՝ դա կարող է օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացում առաջացնել եւ սրել այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են էքզեման եւ փսորիազը։ Այն նաեւ ուժեղացնում է օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները, որոնք համարվում են վաղ ծերացման ռիսկի գործոններից մեկը։
Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել բնական, չմշակված մթերքներ, ինչպիսիք են բանջարեղենն ու մրգերը, հացահատիկները, հատիկեղենը, ձուն, բարձր յուղայնությամբ կաթնամթերքը եւ բնական համեմունքները: