Քաղաքական ընդդիմությունն այլևս քաղաքական ստեղծված ճգնաժամի մի մասն է կազմում և գործնականում արդեն ես հույս չունեմ, որ մեր ընդդիմությունը կարող է որևէ կերպ լուծում առաջարկել: Ասածս հիմնավորելու համար մի քանի դիտարկում՝
-Այս իշխանությանը հնարավոր չէ հաղթել ընտրություններով, բայց ընդդիմության մի հատվածը դեռևս խոսում է «ընտրություններով սրանց հեռացնելու» մասին,
-Այս իշխանությանը ԱԺ-ով հեռացնել չի լինելու, բայց ընդդիմությունը այս կարծիքին չէ,
-Այս իշխանությանը հանրահավաքում ելույթ ունենալով չես կարող հեռացնել, բայց ընդդիմությունը զբաղված է դրանով:
Հայաստանում հարկավոր է օր առաջ նստել ու բաց տեքստով քննարկել էս խնդիրները և արագ լուծումներ տալ հակառակ դեպքում մենք բոլորս էս կատաստրոֆայում մեր բաժին մեղքն ենք մեծացնում ամեն հաջորդ օր:
Նարեկ Սամսոնյանի էջից