
Կառավարության մոտից Ոստիկանությունը 16 անձի բերման է ենթարկել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ: