Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ անդրառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսատանն ու անցակետերի տեղադրմանը։
«Շնորհավորում եմ նիկոլական կապանցիներին ադրբեջանական մաքսատան կապակցությամբ:
Մոտակա ընտրություններում անպայման ընտրեք ՔՊ: Ձեր ԱՊԱԳԱ-ն պետք է օրինակ ծառայի բոլորի համար։
Իսկ ԱԺ-ում կարծում եմ պետք է հրատապ նիստ հրավիրվի մի 15-20 օրից և Նիկոլից ըըըը… պարզաբանումներ պահանջվի: Չմոռանալով, որ ԱԺ-ն կուլտուրական մարդկանց տեղ ա:
Հա…Էն հայրենասեր նիկոլին ատող մարդիկ են մեղավոր` չեն ինքնակազմակերպվում, ինքնուրույն չեն պայքարում…», – գրել է ռեժիսորը։