«Սյունիքը պոկեցին Հայաստանից ու վերջ, հիմա իրապես վերջ…». Տաթև Այվազյան
Advertisement 1000 x 90

«Սյունիքը պոկեցին Հայաստանից ու վերջ, հիմա իրապես վերջ…». Տաթև Այվազյան

Տաթև Այվազյանի ֆեյսբուքյան էջից.

«Սյունիք

Սյունիքը պոկեցին Հայաստանից ու վերջ, հիմա իրապես վերջ…

Նոյեմբերի 11-ի ժամը 00։00-ից սկսած Սյունիքի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ և Առաջաձոր գյուղերը, զրկված լինելով այլընտրանքային երթևեկելի ճանապարհներից, փաստացի հայտնվելու են շրջափակման մեջ, իսկ նրանց բնակիչները՝ պատանդի կարգավիճակում։

Եվ սա այն պարագայում, երբ չի իրականացվել սահմանազատում և սահմանագծում, չկա պետական սահմանի մասին հայ-ադրբեջանական որևէ համաձայնագիր, որևէ փաստաթուղթ, որևէ հիմք։

Հանցավոր լռության ու անտարբերության արդյունքում հանձնում են իմ ու քո հայրենիքը, հանձնում են ինձ ու քեզ,հանձնում են իմ ու քո հողը, տունն ու այգին…»:



Նման նյութեր