Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում երեկ՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցած սպանության գործով կա 3 ձերբակալված անձ, հավանաբար վաղը կալանավորման միջնորդություն կներկայացվի։։
Ավելի վաղ՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ 27-ամյա աղջկա եղբոր կողմից ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, սպանելու պատճառը եղել է հայհոյանքը: Բանն այն է, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր սիրելի աղջկա տանն է եղել, ընտանիքի անդամները սեղանի շուրջ նստած են եղել: Այդ ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել, երբ ապագա հարսնացուն հետաքրքրվել է՝ ով է գրել Արսեն Սիմոնյանին, վերջինս հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը և առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել: Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը:
Այս տեսարանը տեսնելով հարսնացուի ընտանիքի անդամները խառնվում են վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ նա մահանում է: Արդյունքում ձերբակալվել են սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը և եղբայրը՝ 22-ամյա Մ․ Հակոբյանը։
Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ 27-ամյա կինը պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավարն է։
Լուսանկարները՝ Lurer.com֊ի