Google ընկերությունում հայտարարել են, որ YouTube հարթակում բոլոր տեսակի տեսանյութերից կհեռացվի «Դուր չի գալիս» կամ «դիսլայքի» հաշվիչը։ Նորամուծությունը միտված է այն բանին, որպեսզի օգտատերերը կարողանան ձեւավորել մի այնպիսի միջավայր, որտեղ կլինի հարգանք մեկմեկու հանդեպ։
Իհարկե օգտատերերը կկարողանան գնահատել տեսանյութերը «լայք» կամ «դիսլայք» կոճակներով, սակայն «դիսլայքների» ընդհանուր թիվը հասանելի կլինի միայն կոնտենտի հեղինակներին՝ YouTube-ի իրենց «ստեղծագործական ստուդիայում»։