«Բռնության ենթարկված կանայք նախընտրում են չարտահայտվել, քանի որ հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ»․ Մանե Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Բռնության ենթարկված կանայք նախընտրում են չարտահայտվել, քանի որ հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ»․ Մանե Գրիգորյան

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանընոր գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում եւ սոցցանցերում լայն տարածում գտած տեսանյութին․

«Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։

Հայաստանում, հատկապես մարզերում, բռնության ենթարկված կանայք նախընտրում են չարտահայտվել, քանի որ հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ:

Սիրելի կանայք, դուք միայնակ չեք։

Կան շատ հասարակական կազմակերպություններ, որոնք կհավատան ու կօգնեն ձեզ:

Մի լռեք…անպայման դիմեք նրանց, բարձրաձայնեք հանուն ձեր և ձեր երեխաների անվտանգ ապագայի:

Տղամարդի’կ, սիրեք ձեր կանանց եւ շատ ուշադիր եղեք նրանց հանդեպ», – գրել էր հաղորդավարուհին։



Նման նյութեր