Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր էջում գրում է.
«Ադրբեջանում գեթ մեկ քարտեզ չեք գտնի, որտեղ ամբողջ Արցախը իրենց տարածքում նշված չլինի ու էդպես տասնամյակներ շարունակ են արել։
Բացատրեք, հասկանամ, ինչն ա ստիպում մարդկանց էստեղ արագ խմբագրել քարտեզները, ջնջելով Արցախը մեր իրականությունից՞։ Ճիշտ քարտեզը ոչ հաց ա ուզում, ոչ փող ձեզանից, ինչից եք վախենում, որ տենց ափալ-թափալ սկսեցիք փոխել՞։ Մի քիչ ոտներդ կախ քցեք, ամեն հանձնվող հայկական ճանապարհից ու գյուղից հետո ստիպված չխմբագրեք նորից»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anzhela.elibegova/posts/10226155400326699