Նաիրի Հոխիկյանի գրառումներից.
«Արցախի Շուշիի մոտ աշխատող հայ մասնագետների վրա նոյեմբերի 8-ին կրակել ու մեկին սպանել է ազգությամբ թուրք զինվորականը անվանական զենքով։ Այդ պահին Շուշիում են եղել Ադրբեջանի նախագահը և Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Ես չունեմ տեղեկություն, որ նույն օրը Շուշիում կազմակերպված հրավառության աղմուկի մեջ առնվազն երեք ադրբեջանցի զինվոր սպանվել է անհայտ կրակոցներից` խուճապ առաջացնելով թշնամու շարքում։
Չնայած որ ՀՀ քաղաքական իշխանությունը և հատկապես Նիկոլ Փաշինյանը պահանջում են ոչ մի կերպ չպատասխանել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային, Արցախում ամեն հայ զոհի համար թշնամին պատժվելու է առնվազն եռակի ավելի։ Տեղեկատվությունը չի հաստատվում պաշտոնապես»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158602434373831