
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
«Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը:
Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: