Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը հանձնվում է շահագործման: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հավատարիմ մեր նախընտրական ծրագրին՝ վերականգնում ենք Երևանի կանաչ տարածքները և հանգստի գոտիները: Շահագործման ենք հանձնում Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով:
Այգին ազատեցինք ապօրինի շինություններից, բետոնից մաքրեցինք ու կանաչապատեցինք շուրջ 50 000 քմ տարածք, թարմացրեցինք ծառերը և տնկեցինք 8600 ծաղիկ, հիմնեցինք ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացրեցինք նոր լուսավորության ցանց՝ 111 նոր լուսատուներով, ներդրեցինք ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, ինչպես նաև՝ այգու տարածքում հիմնեցինք երկու թեմատիկ պարկ՝ շների զբոսանքի այգին եւ սքեյթ-պարկը»,- գրել է Մարությանը:
Գրառմանը կից Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել: