Արցախի ԱԱԾ ռելիզում կար շատ կարևոր ձևակերպում. Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Արցախի ԱԱԾ ռելիզում կար շատ կարևոր ձևակերպում. Տիգրան Աբրահամյան

Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում դեպքի վերաբերյալ, արդեն իսկ հայտնի իրողություններից բացի այլ բան չկար։ Իհարկե թեմային առնչվող որոշ հանգամանքներ պաշտոնապես հաստատելն արդեն կարևոր է։

Բայց կար շատ կարևոր ձևակերպում՝ «ադրբեջանցի զինծառայողների ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՆ ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում»։

Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ, օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել։

Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա»,- գրել է  նա։



Նման նյութեր