«Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ սահմանների դելիմիտացիա-դեմարկացիայի մասով ունի իր առաջնահերթությունները». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ սահմանների դելիմիտացիա-դեմարկացիայի մասով ունի իր առաջնահերթությունները». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ սահմանների դելիմիտացիա-դեմարկացիայի մասով ունի իր առաջնահերթությունները և այդ խնդիրները լուծելու ճանապարհին իրեն իրավունք է վերապահում վարվել այնպես, ինչպես որ հարկն է համարում։

Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում, նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել և շարունակում է Հայաստանի հետ խոսել շանտաժի, սպառնալիքի և ուժի լեզվով։

Հայաստանի իշխանությունը ստեղծված իրադրությունում ավելի շատ ջանք գործադրում է իրականությունը քողարկելու, հասարակությանը ստով և կեղծիքով «կերակրելու», քան իրավիճակին համահունչ քայլեր ձեռնարկելու և մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու ու վերականգնելու համար»։



Նման նյութեր