Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից.
«Օրեր առաջ Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում սպանվեց խաղաղ աշխատանք իրականացնող մեկ և վիրավորվեց երեք հայ… Սպանող ու վիրավորող հանցագործի ինքնությունը, հայտնի լինելով հանդերձ, առայսօր մնում է անհայտ…
Այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ պատասխան արտակարգ միջադեպը… «Մեղավորի» ինքնությունը ոչ միայն հայտնի է, այլև նա արդեն գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ…
Մենք թույլ ու անարժանապատիվ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանում պաշտպանել նրան, ով փորձում է պաշտպանել իր ու… նաև մեր բոլորիս արժանապատվությունը»: