«Զորքերը ղեկավարում է Գլխավոր շտաբը(ԳՇ), բայց ներխուժման համար հեռացվում է ՊՆ-ն». Դավիթ Թորոսյան
Advertisement 1000 x 90

«Զորքերը ղեկավարում է Գլխավոր շտաբը(ԳՇ), բայց ներխուժման համար հեռացվում է ՊՆ-ն». Դավիթ Թորոսյան

Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Բոլորը բոլորին հերքում են…

Երեկ, երբ կային միջադեպի մասին ոչ պաշտոնական տեղեկություններ, ՊՆ-ն հերքեց դիրքեր կորցնելը, բայց այսօր Փաշինյանը հաստատեց, որ երեկ են իմացել, ասելով, որ երեկ արդեն անվտանգության խորհրդի անդամ տարբեր գերատեսչությունների հետ արդեն հանդիպել ու քննարկել են խնդիրը, ստացվում է իմացել են, բայց հերքել են։ ՊՆ-ն երեկ երեկոյան հերքեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական զրահատեխնիկան մտել է մեր տարածք, այսօր ԱԱԽ-ն հայտարարությույ է տարածել նշելով, որ զրահատեխնիկայով են ներխուժել մեր տարածք։ Զորքերը ղեկավարում է Գլխավոր շտաբը(ԳՇ), բայց ներխուժման համար հեռացվում է ՊՆ-ն։

Հ.Գ. Ինչպես ասվում էր հայտնի սքետչում` «նեռվերս նեռվայնանում են»։



Նման նյութեր