«Իշխանությունը պիտի մտածի, թե ինչո՞ւ չունի նորմալ, արժանի թեկնածուներ կարևոր պաշտոնների համար»․ Ալինա Դերձյան
Advertisement 1000 x 90

«Իշխանությունը պիտի մտածի, թե ինչո՞ւ չունի նորմալ, արժանի թեկնածուներ կարևոր պաշտոնների համար»․ Ալինա Դերձյան

Աստղաբան Ալինա Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում այսօր.

Իշխանությունը պիտի մտածի, թե ինչո՞ւ չունի նորմալ, արժանի թեկնածուներ կարևոր պաշտոնների համար, որ իրենց ներքին խառնաշփոթն է քանդում երկիրը: Ինչու ՉԻ լսում ոչ մի ռացիոնալ խորհուրդ:

Ընդդիմությունը պիտի մտածի, թե ինչո՞ւ (այնուամենայնիվ) ժողովրդական չեն դառնում իրենց հանրահավաքները… և այլն… արմատները խորն են:

ժողովուրդը պիտի մտածի ու հասկանա, ինչո՞ւ է շարունակում անտեսել կրթության կարևորությունն ու դադարի մակերեսային մտածողությամբ ապրել: Հասկանա վերջապես, որ Կոֆուցիոսը ճիշտ էր՝ յուրաքանչյուր ազգ արժանի է իր իշխանությանը:

Ցավում է, ցավ է…

Հասարակ մարդիկս էլ, ովքեր ոչ լսվում են, ոչ նկատվում, մեջքով պատին դեմ առած, շվարել ենք, չենք հասկանում, թե ինչի դեմ առաջինը պայքարենք, ինչից պաշտպանվենք, ոնց պաշտպանենք իրար…



Նման նյութեր