Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր հրապարակում էի արել Նախիջևանի հատվածից սպասվող խնդիրների մասին https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158607752598831
Ավելի մանրամասն ասեմ։
Վայոձ Ձորի մարզի Արենիի, Ելփինի, Չիվայի և շրջակա բնակավայրերի բնակիչները լավ գիտեն, որ դիմացը՝ դեպի Նախիջևանի կողմ կա Կըզըլքայա կոչվող բարձունք, որը մինչև 2018-ը ամբողջությամբ հայկական կողմի հսկողության տակ էր։ 2018-ից հետո բարձունքի մի մասն է հայկական զորքը հսկում, ինչը հնարավորություն է տալիս թշնամուն զրկել Վայոց Ձորի մարզի նշված բնակավայրերը և դեպի Եղեգնաձոր գնացող միջպետական ճանապարհը թիրախավորելուց։
Կըզըլքայա բարձունքի հարևանությամբ նաև Արփա գետի վրա կառուցված ջրամբարն է, որի մի մասը ևս մինչև վերջերս մեր կողմից հսկվում էր։ Հիմա այն ամբողջությամբ թշնամու հսկողության տակ է։
Այժմ ՀՀ իշխանությունները հրահանգել են այդ հատվածում հետ քաշել զորքերը և հասցնել այն հատված, որը գծված է Google maps-ի քարտեզով։ Այլ կերպ՝ թշնամուն թույլ տալ դիտարկել Արենի, Չիվա, Ելփին և հարակից մյուս բնակավայրերը, նաև միջպետական ճանապարհը։
Զինվորականներ, եթե դուք կատարեք այս ապազգային հրամանը և սպառնալիքի տակ դնեք հայկական բնակավայրերը, ապա դուք զուրկ եք սպայի պատվից։ Տեր կանգնեք ձեր հայրենիքին ու պատվին»։