
ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Հայկական կողմը պատասխան կրակ է վարում:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է կրակոցների հետևանքով իրենց կազմում 2 վիրավորի մասին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ փոխհրաձգությունն ընթանում է Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար: