Սիսիանի Նորավան գյուղի վերևում փոխհրաձգություն է, ձայները գյուղում պարզ լսելի են. Վարչական ղեկավար. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Սիսիանի Նորավան գյուղի վերևում փոխհրաձգություն է, ձայները գյուղում պարզ լսելի են. Վարչական ղեկավար. pastinfo.am

Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Կրակոցները լսվում են նաև Սիսիանի Նորավան գյուղում, որի հեռավորությունը ադրբեջանական դիրքից 10 կմ է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Նորավան համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը։

«Հիմա փոխհրաձգություն է գնում գյուղից վերև։ Կրակոցների ձայները շատ լավ լսելի են գյուղում։ Փորձում ենք, ամեն ինչ անում ենք, ամեն հնարավորություն օգտագործենք, օգնենք»,- նշեց նա։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Պապյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները Նորավան գյուղին մոտեցել են 2 կմ-ով՝ նոյեմբերի 14-ին ադրբեջանական կողմից ծավալված սադրանքի հետևանքով, երբ հայ զինծառայողները թողել էին չորս մարտական հենակետ ու նահանջել։ Հեռավորությունն ադրբեջանական դիրքի և գյուղի միջև այժմ 10 կմ է։

Հավելենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում եւս նշել էր, որ քաղաքում լսվում են կրակոցներ՝ մանրամասնելով, որ փոխհրաձգությունը մոտավորապես Իշխանասարից դեպի Սիսիան հատվածում է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վիճակը լարված է։ Հակառակորդը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածք վրա, կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է 4 վիրավորի մասին։

Հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա եւ դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Այս մասին «Հանրային» ՀԸ «Լուրեր»-ի եթերում ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

pastinfo.am