«Եթե կան զոհեր, ապա դրա մասին պետք է արձագանքել պաշտոնապես, այլ ոչ թե արտահոսքերով արձագանքել». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Եթե կան զոհեր, ապա դրա մասին պետք է արձագանքել պաշտոնապես, այլ ոչ թե արտահոսքերով արձագանքել». Տիգրան Աբրահամյան

Եթե կան զոհեր, ապա դրա մասին պետք է առաջին հերթին պաշտոնապես, այլ ոչ թե արտահոսքերով արձագանքել։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանության հետ սերտ կապ ունեցող կայքերը հստակ զոհերի թիվ են նշում, ԱԽ քարտուղարը նշում է, որ վիրավորներ ու կորուստներ կան՝ առանց թիվ նշելու, ՊՆ-ն տեղեկացնում է, որ «զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են»։

Չեմ հասկանում «սլիվով» զոհերի թիվ հրապարակելը, իսկ պաշտոնականով լղոզված ձևակերպումներ ներկայացնելը։

Եթե կան զոհեր, ապա դրա մասին պետք է առաջին հերթին պաշտոնապես, այլ ոչ թե արտահոսքերով արձագանքել»,- գրել է Աբրահամյանը։



Նման նյութեր