«Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը». Արմեն Աշոտյան
Advertisement 1000 x 90

«Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը». Արմեն Աշոտյան

«Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը: Որովհետև ադրբեջանական կոչեցին նրանց կողմից զավթած հայկական հողերը: Որովհետև բանակն անտեր թողեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիտուլյանտին վերարտադրելով աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու:

Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը: Որովհետև ադրբեջանական կոչեցին նրանց կողմից զավթած հայկական հողերը: Որովհետև բանակն անտեր թողեցին: Որովհետև պաշտպանության նախարար ու շտաբի պետ ավելի հաճախ էին փոխում, քան սեփական ներքնազգեստները: Որովհետև Ալիևի լեզուն չկարճացրեցին ու նա կրկին երկարացրեց իր ձեռքերը:

Եվ ի վերջո, ասենք նաև բացարձակ, բայց տհաճ ճշմարտությունը. այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ: Այն սկսվել է հունիսի 20-ին 680 000 «ապագականերով»:

Ցավակցում եմ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին: Ուժ և Աստծո վահան մեր զինվորականներին»,- գրել է Աշոտյանը։



Նման նյութեր