Սյունիքի Երկրապահը թիվ մեկ պատրաստվածության է բերվել, սպասում են հրամանի. Մարզպետ. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Սյունիքի Երկրապահը թիվ մեկ պատրաստվածության է բերվել, սպասում են հրամանի. Մարզպետ. pastinfo.am

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարզի կամավորները թիվ մեկ պատրաստվածության են բերվել, սպասում են հրամանի՝ կատարելու մարտական առաջադրանքը։

«Մենք Սյունիքի Երկրապահը պատրաստվածության ենք բերել ու սպասում ենք, եթե մի բան լինի՝ դուրս գանք, խնդիր կատարենք»։

Թե Սյունիքի ո՞ր հատվածում է կոնկրետ լարվածությունը, Պողոսյանը հորդորեց դիմել Պաշտպանության նախարարություն։

Փորձեցինք տեղեկություն ստանալ նաև Իշխանասարում ստեղծված իրավիճակից, քանի որ Գորիսի փոխքաղաքապետը նշել էր, որ հենց այդ հատվածի ձախ կողմում է լարվածություն նկատվում՝ մինչև Սիսիանի Ծիծեռնաքար։ Մարզպետը նշեց, որ Իշխանասարից տեղեկություն չունի, քանի որ կապը բացակայում է, իրեն իրավիճակի մասին ոչ ոք տեղյակ չի պահել ու կրկին հորդորեց տեղեկություններ ստանալ զինված ուժերից։

«Կապվել եմ հրամանատարի հետ, կապ չկա»։

Պողոսյանը նշեց, որ ինքը չի կարող պատասխանել զոհերի մասին հարցերին, հավելելով, որ եթե տեղեկություն իմանար, չէր թաքցնի։

«Առաջնագծում կանգնած են ուրիշ հատվածներում ուրիշ ստորաբաժանումներ։ Առաջին բանակային կորպուսում նորմալ է ամեն ինչ»,- եզրափակեց մարզպետը։

pastinfo.am