Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Պատահական ե՞ք համարում, որ Նիկոլ Փաշինյանի սեփական թերթը խոսում է հայկական կողմի 10 զոհի, 2 մարտական դիրքի կորստի, 6 հայ գերիների մասին։
Փաշինյանական ռեժիմը հստակ փորձում է վախի ու խուճապի միջոցով հայ հանրությանը մղել հաշտվողականության։
Նիկոլ Փաշինյանը իր ԶԼՄ-ներով ժամեր շարունակ հայ ժողովրդին ահաբեկության է ենթարկելու՝ ներկայացնելով ամենադաժան լուրեր մեր զինվորների մասին։ Հետո անմեղ դեմքով հարց կտա՝ ուզո՞ւմ եք, որ նոր զոհեր չունենանք, պետք է նոր տարածքներ տանք, ճանապարհ ու միջանցք տանք, նոր փաստաթղթեր ստորագրենք։
Եվ իր երեխայի անվտանգության ու կյանքի համար մտածող հայ ծնողը պետք է ասի՝ ուզում ենք, տվեք։
Գոնե այս անգամ չդառնանք Փաշինյանի ու Ալիևի գործարքի զոհ»։