«Հայաստանի իշխանությունները հանրայնորեն առաջին անգամ Ռուսաստանին ասեցին՝ գործարկի խոստացածդ մեխանիզմը, թե չէ». Կարեն Անտաշյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի իշխանությունները հանրայնորեն առաջին անգամ Ռուսաստանին ասեցին՝ գործարկի խոստացածդ մեխանիզմը, թե չէ». Կարեն Անտաշյան

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքւոմ գրելէ.

«Հայաստանի իշխանությունները հանրայնորեն առաջին անգամ Ռուսաստանին ասեցին՝ գործարկի խոստացածդ մեխանիզմը, թե չէ՝ թե չէ, կամ/կամ։

Ճիշտ է դողացող ձայնով, կտրվող շնչառությամբ, բայց ամեն դեպքում դա արվեց, հնչեց էդ վերջնագիրը։

Եթե սա ընկալենք ուղիղ իմաստով, ապա սա մատնում է մեր վիճակի անելանելիությունն ու ծայրահեղությունը, եթե մի քիչ երևակայենք, դավադրապաշտությունը քոքենք, հաշվի առնենք, որ Հայաստանը փաստացի Ռուսաստանի ճիրաններում է, ու այսպես թե այնպես փախնելու տեղ չունի, ապա կարող ենք ենթադրել, որ հնարավոր է, սա ինչ-որ փոխհամաձայնեցված գործողություն է Ռուսաստանին գործելու իրավական հիմքեր տալու համար։

Ո՞ր ուղղությամբ գործելու, ի՞նչ անելու՝ էդ արդեն կերևա առաջիկայում»։



Նման նյութեր