Ազգային համաձայնության նոր իշխանություն, տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրացում և դաշնակիցների հետ նոր որակի փոխշահավետ գործակցություն
Advertisement 1000 x 90

Ազգային համաձայնության նոր իշխանություն, տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրացում և դաշնակիցների հետ նոր որակի փոխշահավետ գործակցություն

Կապիտուլյանտը սկսեց Սյունիքի հանձնման պլանը՝ ադրբեջանի համար հարմար իրավիճակ ստեղծելով, Գորիս-Կապան ճանապարհահատվածը համարելով ադրբեջանական և փաստացի հնարավորություն տալով թշնամուն անցնել օկուպացիոն օպերացիայի՝ պատերազմի: Ու ստեղծված իրավիճակում դարձյալ պատասխանատվությունը փորձում են բարդել ՀԱՊԿ-ի վրա, ըստ էության ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ: Իրավիճակ, որը նաև քաղաքական շանտաժի է նման:

Հիմա. 2021-ի հունիսին կապիտուլյանտը, որը խայտառակության սիմվոլն էր ամբողջ աշխարհում, չթողեց, որ ընդդիմությունը հաղթի։ Կիրառեց վարչական ռեսուրս, ընտրակեղծիքներ, բոլոր հնարավոր ու անհնար միջոցները գործադրեց նորից իշխանության գալու համար։ Իսկ օրեր առաջ, ՏԻՄ ընտրություններում հանկարծ Գորիսում ու Կապանում ընդդիմության թեկնածուները հաղթեցին: Եվ կարծում եք կապիտուլյանտը չէ՞ր կարող հունիսյան սցենարով այս համայնքներում էլ վերարտադրվել: Իհարկե կարող էր, բայց թողեց, որ ընդդիմությունը հաղթի, որպեսզի Սյունիքի հանձնման իր պլանի, դավաճանության մեղավոր կարգի ընդդիմությանը։ Անհայրենիքը ասելու է` պահեիք, Սյունիքում դուք էիք, բա ինչի հանձնեցիք։ Հիշում եք չէ՞, Շուշիի պաշտպանության գործն ամբողջովին կապում էին Սեյրան Օհանյանի հետ, իշխանական քարոզչամեքենան փիար էր անում /հայտնի լուսանկարը, Արայիկի հետ/։ Ինչ եղավ, օրեր հետո դավադրաբար հանձնեցին Շուշին ու փորձեցին Սեյրանին մեղադրել, վարկաբեկել։

Ընդդիմադիր իմ հարգելի ընկերներ, ոտքի կանգնեք, Սյունիքում ձեր հաղթանակը կապիտուլյանտը ձեր դեմ է օգտագործում, ՀԱՅՐԵՆԻՔ ենք կորցնում, Սյունիքը տալիս է պայմանավորված պատերազմով։

Սյունիքի պաշտպանությանը զուգահեռ, Երևանում էլ պետք է սկսել կապիտուլյացիոն ռեժիմի հեռացումը:

Ազգային համաձայնության նոր իշխանություն, տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրացում և դաշնակիցների հետ նոր որակի փոխշահավետ գործակցություն: Սա է Սյունիքը, Տավուշը և Արարատի գյուղերը չկորցնելու ճանապարհը:

Գևորգ Գևորգյանի էջից



Նման նյութեր