5000 տղու գլուխ կերած ու մի օր դրա համար պատասխան չտված իշխանությունների ջեբի շուն արծրունը նիկոլի ելույթից ու «իր գործի անցնելուց» մեկ օր հետո գերի ընկնելը դատապարտող ու գերի չընկնելը հերոսացնող մի գրառում է անում։ Ու խայծը կուլ տված դուք մի ամբողջ օր քննարկում եք, տալիս-առնում, ու մոռանում, թե ով ա դա տարածում։
Այսինքն էն, որ էդ նույն տղերքին անտեր էին թողել թշնամու դիմաց, ըստ նիկոլի պախմելի կրակելու ու չկրակելու հրամաններ էին արձակում, 1 տարի չէին թողել խրամատներ փորեին ու ձմռան բքին բարակ կտորից վրանների մեջ էին տեղավորել, դա հեչ, բայց որ նման անտերության պայմաններում էդ տղեն իրեն պայթեցրել է, որ գերի չընկնի, դա արդեն արծրունի մակարդակով հերոսացվում է, դուք էլ, կներեք, թամաշա եք անում։
Ամեն անգամ տարատեսակ խայծեր կուլ տալուց առաջ առաջնորդվեք «ոչ թե ԻՆՉ, այլ ԻՆՉՈՒ» սկզբունքով։ Կապ չունի թե ինչ են տարածում, կարևորը, թե ինչու են տարածում դա հենց էս ժամանակ։
44 օր արծրունը վերջին սրիկայի պես խաբեց բոլորիդ, մեկ տարուց ավել երբևէ ոչ մի հերոսի իր էջով չանդրադարձավ, ու հիմա մեկ էլ հանկարծ հերոսական պատմություն է ներկայացնում, ու բոլորդ ձեզ հարց չտալով, թե ինչու է նա դա անում, սիրով կուլ եք տալիս խայծը։
Թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլյացնեն ու երբ պետք լինեք՝ օգտագործեն իրենց զզվելի գործերի համար։ Թուրքի կոշիկը լիզած նիկոլի աշխատող արծրունն ո՞վ ա, որ իրան իրավունք վերապահի ինչ մեկին հերոսացնի, կամ դատապարտի։
Անգամ, եթե էդ տղեն նման հերոսություն է արել, արծրունը վերջին մարդն է, որ պետք է դա քննարկի։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից