Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին. Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում
Advertisement 1000 x 90

Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին. Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Այ աղետաբե՛ր,

ինչպե՞ս ես կարողանում այս պահին մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին գերի ընկնելու մեջ,
երբ իր թիկունքում քաոս ու համատարած պարտություն ես  ցանել,
երբ առաջնագիծն ու դիրքերը պատշաճ չես կահավորել,
երբ մեկ տարում ՊՆ չորս ղեկավար ես փոխել,
երբ իր գերագույն հրամանատարը դու ես,
երբ իր թիկունքում բարոյալքված հասարակություն ես գեներացրել,
երբ իր թիկունքում նվաստացված հերոսներն են ու մսաղացի մատնված  տարեկիցներ,
երբ իր թիկունքում հավատ ու արժեք չես թողել,
երբ ինքդ ես հայտարարել, որ պատերազմը շարունակել ես/ նոր զոհերի գնով/, որ հետո չմեղադրվես,
երբ հայտարարել ես, որ դու ես Սյունիքում նահանջի հրաման տվել,
երբ քո ղեկավարության ներքո մեր Հայրենիքը, պետականությունն  ու հայ ժողովդին ստորացրել ես, ինչպես երբեք,
երբ․․․»։



Նման նյութեր