«Վատ չէր լինի նաեւ, որ հայ ժողովրդի դարվոր պատմության ամենահաջողված պաշտպանության նախարարը գոնե այսօր, կրակի դադարից մեկ օր անց՝ ասելիք ունենար զինվորների մայրերին. Նաիրա Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

«Վատ չէր լինի նաեւ, որ հայ ժողովրդի դարվոր պատմության ամենահաջողված պաշտպանության նախարարը գոնե այսօր, կրակի դադարից մեկ օր անց՝ ասելիք ունենար զինվորների մայրերին. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ բոլորս շունչներս պահած սպասում էինք Բաքվից Երեւան եկող Մուրատովի ինքնաթիռին։ Մայրերից շատերը վստահ էին, որ իրենց գերեվարված որդիներին է բերելու Մուրատովը։ Մուրատովը բերեց մեկ հայ զինվորի դի։

Նույն այդ ժամին խորհրդարանական մեծամասնության որոշ «ռագատկաներ» որոշել էին «աձին նա աձին» Ռուսաստանի հետ «բլիժնի բոյ» մտնել եւ ԱԺ սյունազարդ դահլիճից ծորում էին՝ «անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ։ Անհրաժեշտության դեպքում նոր դաշնակիցներ կգտնենք։ Ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը»։ Իհարկե, ոչ մեկի հերոսական դուխը այդպես էլ չհերիքեց տալ մեր ռազմավական դաշնակցի գնահատականը, բայց սույն հերոսական մռնչյունների արանքում մենք էդպես էլ չլսեցինք որեւէ հոդաբաշխ պաշտոնական խոսք, թե իրականում քանի՞ զոհված եւ քանի՞ գերեվարվազ զինվոր ունենք Սյունիքի վերջին մարտերի արդյունքում։

Եւ քանի որ յուրաքանչյուրս արդեն սովորել ենք առավել հավաստի տեղեկություններ ստանալ մեր աղբյուրներից, ահա ուրեմն, իմ աղբյուրները վստահեցնում են, որ հենց այս պահին մենք ունենք 30 գերեվարված զինվոր, որոնց թվում են նաեւ անհետ համարվողները։

Հուսամ, պաշտոնական կառույցները առանց արծրունաբանության՝ կանդրադառնան այս խնդրին։

Ադրբեջանական սոցիալական ալիքները ողողված են մեր զինվորներին նվաստացնեող սարսափելի տեսարաններով ու դրանք տեսնում են նաեւ զինվորների մայրերը, երեխաները, կանայք։

Վատ չէր լինի նաեւ, որ հայ ժողովրդի դարվոր պատմության ամենահաջողված պաշտպանության նախարարը գոնե այսօր, կրակի դադարից մեկ օր անց՝ ասելիք կունենար այդ մայրերին»։



Նման նյութեր