Հնարավոր ռազմական տեղային սադրանքից առաջ Ադրբեջանը լայնորեն տարածում է իր զինված ուժերի իբրև թե առաջխաղացման, անսահման թվով զինվորների հարձակման մասին։
Դա կոչվում է տեղեկատվական ահաբեկչություն հակառակորդ երկրի զորքի ու բնակչության նկատմամբ։
Կարևոր է, մենք էլ իմանանք մի քանի իրողություն.
- Թշնամու տարածած տեսանյութերում հիմնականում բացակայում է ձայնը, ինչը կասկածելի է և չի բացառվում, որ այդ տեսանյութերում ոչ թե ադրբեջաներեն են խոսում, այլ ուրիշ լեզվով, հետևաբար ոչ թե ադրբեջանցիներ են, այլ մեկ այլ երկրի զինվորականներ մեկ այլ երկրում։
- Եթե տարածվող տեսանյութերում նույնիսկ ադրբեջանցիներ են, ամենայն հավանականությամբ դրանք նկարահանվել են 2020թ. պատերազմի ժամանակ։
- Թշնամի երկրի կառավարությունը իր քաղաքացիներին կոչ է արել հեռախոսներով և սոցիալական ցանցերով անընդհատ խուճապ տարածել ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի բնակչության մեջ’ կոչ անելով լքել բնակավայրերը, քանի որ իրենք գրավելու են ամեն ինչ։
Հետևաբար, սիրելի հայրենակիցներ և զինվորականներ, անտեսեք ադրբեջանական կայքերում ու սոցցանցերում տարածվող տեսանյութերը և մի տարածեք դրանք։ Դուք ոչ միայն դառնում եք թշնամու քարոզչության զոհ, այլև մասնակցում եք այդ քարոզչությանը։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից