
Խորհրդային իրականությունը վերականգնելու մոտեցումներով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանի պետք է հիշեցնել, որ Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհը, որը հատվածաբար իր որոշումներով հանձնվել է Ադրբեջանին, կառուցվել է 1964 թվականին, երբ ինքը Հայաստանում ֆիզիկապես գոյություն չի ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Հիմա, եթե նա ցանկանում է վերադառնալ Խորհրդային իրականություն, ապա պետք է ապահովվի նաև իր բացակայությունը մեր հանրային կյանքից՝ վերադառնալու համար առնվազն 1974 թվականի իրողություններին»,- գրել է Ղազարյանը։