«Էրդողանի և Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի անթաքույց ցուցադրությամբ լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության համար». Արմեն Պետրոսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էրդողանի և Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի անթաքույց ցուցադրությամբ լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության համար». Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների՝ Ռ.Թ. Էրդողանի և Դ. Բահչելիի՝ թյուրքական աշխարհի քարտեզի անթաքույց ցուցադրությամբ լուսանկարը պարզապես նվեր է հայ դիվանագիտության համար՝ «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական նախագծի խափանման ուղղությամբ արտաքին համախոհություն ձևավորելու հարցում։

#Պանթյուրիստական գաղափարախոսության առարկայացման բարձրակետ համարվող վերոնշյալ քարտեզը հստակ ուրվագծում է այն բոլոր երկրներն ու ուղղությունները, որոնց հարցում տարիներ շարունակ #Անկարան նպատակային քաղաքականություն է վարել, իսկ ապագայում առավել ակտիվորեն է իրականացնելու՝ ներկա աշխարհակարգի պայմաններում «Մեծ #Թուրանի» կամ «Թյուրքական բևեռի» ծրագիրը կենսագործելու նպատակով։ Քարտեզն ընդգրկում է տարածքներ Բալկանյան թերակղզուց, #Ռուսաստանից, #Իրանից, #Չինաստանից, #Մոնղոլիայից, հատվածներ #Սիրիայից, #Իրաքից, ներառում է թյուրքախոս երկրներին (#Ադրբեջան, #Ղազախստան, #Ղրղզստան, #Ուզբեկստան)։ Եվ որ ամենակարևորն է՝ ծրագրի բանալին այսօր Հայաստանի Սյունիքի մարզում է՝ ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքը», որը կոչված է ապահովելու անխափան կապը ծրագրի բոլոր հատվածների միջև։

ՀՀ դիվանագետներին, #Սփյուռքում լոբբինգ իրականացնող մեր հայրենակիցներին և գործընկերներին ընդամենն անհրաժեշտ է իրենց սմարթֆոններում ունենալ գրառմանը կցված լուսանկարն ու Հայաստանի քարտեզը և իրենց աշխատանքային շփումներում, հրապարակային ելույթներում հիմնավոր կերպով պարզաբանել, որ պատերազմից հետո թուլացած Հայաստանը միայնակ ի զորու չէ կասեցնել թյուրքական այն հեռանկարային ծրագիրը, որը #Արցախի կայացած և «#Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բռնակցման օրինակներով արդեն տեսանելի ապագայում կարող է սպառնալ նաև քարտեզում նշված բոլոր երկրներին միաժամանակ կամ հերթականությամբ»։



Նման նյութեր