Նոյեմբերի 16-ից գերության մեջ հայտնված 13 զինծառայողներին Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռ չեն տեսակցել
Advertisement 1000 x 90

Նոյեմբերի 16-ից գերության մեջ հայտնված 13 զինծառայողներին Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռ չեն տեսակցել

Նոյեմբերի 16-ից ադրբեջանական սադրանքի հետևանքով գերևարվել է 13 զինծառայող, երեք օր է անցել, սակայն Բաքվում նրանց դեռ չեն տեսակցել Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին փոխանցեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, նշելով, որ իշխանությունների հետ երկխոսություններ են ընթանում, կան գործընթացներ՝ նրանց այցելելու ուղղությամբ։

«Գործընթացներ կան։ Մենք կապի մեջ ենք համապատասխան իշխանությունների հետ, հետևում ենք իրադարձություններին։ Կապի մեջ ենք իշխանությունների հետ այն հարցով, որը նախատեսում է իրավիճակի պարզաբանում, մեր գործելաոճի հաջորդ քայլեր։ Հիմնականում համապատասխան իշխանությունների հետ ներկոնֆիդենցիալ երկխոսություն է ընթանում՝ իրավիճակը պարզաբանելու և ըստ այդմ գործելու ըստ մեր մանդատի»։

Գերեվարված զինծառայողներից մեկին Բաքվում պետք է վիրահատեն, որպեսզի կարողանան տեղափոխել Երևան։ Ամատունին նշեց, որ հետևում են իրավիճակին վերաբերող բոլոր տեղեկատվություննեին, հարցն ուշադրության կենտրոնում պահում։

«Մենք իրավիճակին հետևում ենք ամբողջական ծավալով, հաշվի ենք առնում բոլոր տեսակի՝ պաշտոնական և լրատվական հաղորդագրությունները թեմայի շուրջ։ Այսինքն, մեր երկխոսության շրջանակում հայտնվում են բոլոր այն տեղեկատվությունները, որոնք ստանում ենք տարբեր աղբյուրներից և իհարկե, այս հարցում մենք ուշադիր ենք»,- ասաց Ամատունին։

pastinfo.am