Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է.
«Հայաստանը կանգնած է սեփական տարածքների նոր կորստի և պետականության ոչնչացման իրական վտանգի առաջ։ Թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ աստիճանաբար առաջ բերելով իր զորքերը և ՀՀ սուվերեն տարածքում վերահսկողության տակ վերցնելով կարևորագույն բարձունքները և ճանապարհները։
Հայաստանի իշխանությունը բացարձակ անգործունակ վիճակում է, չի վերահսկում իրավիճակը, հայկական բանակին հնարավորություն չի տրվում իրականացնել երկրի սահմանների պաշտպանություն։
Չստանալով ինքնապաշտպանության և անհրաժեշտության դեպքում հարձակման հրահանգներ՝ հայ զինվորները զոհվում են անհավասար մարտում կամ գերի ընկնում՝ հաճախ դաժանաբար սպանվելով գերեվարության մեջ։
Հայաստանի կառավարությունը այս պայմաններում շարունակում է զբաղվել միայն կեղծ քարոզչության տարածմամբ և ներքին անկայունություն տարածելով՝ հայ հանրության տարբեր հատվածների հանել միմյանց դեմ։ Այնինչ մեզ հիմա անհրաժեշտ է ազգային միասնականություն և վճռական պայքար։
Մենք նախաձեռնում ենք դեպի Սյունիք ազգային միասնության ավտոերթ՝ աշխարհին ցույց տալով մեր համերաշխությունը և կամքը՝ ընդդեմ ցանկացած ոտնձգության մեր պետականության նկատմամբ։
Միացեք մեզ հենց վաղը՝ առավոտյան․․․»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158615695463831