Արմեն Աշոտյանի գրառումներից.
«Դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Հ.Գ. Այսօր նման հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ այն հնարավոր կլինի, երբ կողմերի միջեւ լինի կոնսենսուս։
Իսկ ահա ԵՄ նախաձեռնությամբ նման հանդիպում արդեն նախատեսված է։
Ինչպես եւ կանխատեսում էի, գեոպոլիտիկ խաղերի կծիկը, իսկ իրականում՝ սարդոստայնը, մեր շուրջն էլ ավելի է սեղմվում»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10225941564783870