Այսօր մենք շատ ավելի խոցելի ենք (թե՛ աշխարհագրորեն, թե՛ ռազմական առումով, թե՛ բարոյահոգեբանորեն), քան անցյալ տարվա նոյեմբերի 10-ին, քան այս տարվա փետրվարի 24-ին, քան այս տարվա մայիսի 11-ին, քան այս տարվա հունիսի 20-ին, և այլն։
Այսինքն անընդհատ բացասական միտում է։
Իսկ հիմա եկեք անկեղծ լինենք. սա հետևանք է հայկական ազգային էլիտայի դասալքության։
Ժողովրդին, ազգին մեղադրել պետք չէ. ազգային մոբիլիզացիան ազգային էլիտայի պարտականությունն է։
Այսքանը։ Կհասցնի ձևավորվել նոր էլիտա մինչև հայկական պետականության լիակատար կործանումը, թե ոչ, ես չգիտեմ։
Կարեն Վրթանեսյանի էջից