
Երևանի Արցախի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 20:10-ի սահմանում, բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր, 3 ամսական երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: