Օրեր առաջ, երբ ադրբեջանցիները շրջափակեցին Սյունիքը՝ արգելապատնեշներ դնելով գլխավոր ճանապարհների վրա, Կապանի համայնքապետարանը թուրքավարի գրավել փորձող խունտան փորձեց կաշառել կապանցիներին և հարակից գյուղերի բնակիչներին, թե, ոտքերիդ չդնեք, մեր նիկոլը ձեզ «սամալյոտով» կտանի֊կբերի, մենակ թե ձայն տվեք նրա ջահելին։
Եվ մեջտեղ բերվեց Երևան–Կապան օդային չվերթների շութափույթ բացման հմայքը։
Կարեն Վրթանեսյանը ներկայացրել է նիկոլական թատրոնի ողջ խրոնոլոգիան.
- Նոյեմբերի 11-ին կառավարությունից հայտնում են, թե 2022-ից կանոնավոր չվերթներ կիրագործվեն Երևանից Կապան։
- Նոյեմբերի 14-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են։
- Նոյեմբերի 16-ին ավիանկերությունը հետ է կանչում չվերթներ իրականացնելու իր դիմումը։
Այստեղ և’ Կարենի ներկայացրածն է հետաքրքիր, և’ մի ուրիշ իրողություն։
Ամենևին չի բացառվում, որ Երևան ֊ Կապան չվերթները չեղարկել է անձամբ ինքը՝ Կապիտուլյանտը, ելնելով ընտրությունների արդյունքներից և կապանցիների շրջանում մերժված լինելու իրողությունից։ Շատ հնարավոր է՝ փրփրել ու ասել է՝ չեղարկեք, թող դրանք թուրքի փայ դառնան։
Ազգային֊պետական մտածողությունից կիլոմետրերով հեռու մի անձից, ով, ապրելով գավառական մանր ստրուկի հոգեբանությամբ, այս ընթացքում ընդամենը վերածվել է Մեծ դավաճանի ու հայրենավաճառի, ամեն ինչ սպասելի է։
Շատերն արդեն մոռացել են միջնադարյան ստրուկ ֊ արնախումի հայտնի հրամանը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր նա զանգել Իջևանում գտնվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու պահանջել. «Ես ուզում եմ Իջևանում տեսնել արյան գետեր. սատկացրեք բոլորին»։
Խոսքը փողոց դուրս եկած և անտառահատման արգելքների դեմ խաղաղ ցույց անող իջևանցիներին «սատկացնելու» մասին էր։
Վահե Սարգսյանի էջից