Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թշնամին մեծ ուժեր է կուտակում, այդ թվում՝ ծանր զինտեխնիկա, վարձկաններ։ ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունը ևս պատերազմի ազդակ է։ Դժվար է բացառել, որ հակառակորդը գուցե հենց վաղը կամ մյուս օրն անցնելու է լայնածավալ հարձակման՝ սահմանի ողջ երկայնքով։ Իշխանությունն օր առաջ պետք է հայտարարի ռազմական դրություն և համապետական զորահավաք, հակառակ պարագայում՝ հիմնավոր տպավորություն է ձևավորվելու, որ ամեն ինչ արվում է իրենց սրտով, թշնամու հետ համաձայնեցված կարգով. հայորդիների արյան ու հայրենի հողի կորստի գնով արդարացնում են իրենց հերթական զիջումը, այս անգամ արդեն՝ «սուվերեն միջանցքի» տրամադրման, թշնամու «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու տեսքով։ Հիշենք, թե 2020 թվականի ամռանը ինչով էր զբաղված թշնամին և ինչ էին անում ՀՀ իշխանությունները։ Այս անգամ պետք է հասկանան, որ «նախկիններն են մեղավոր» իրենց հանրահայտ ու կործանարար ինքնարդարացման կարգախոսը այլևս չի աշխատելու՝ որքան էլ հասարակության մի ստվար հատված են կազմում մտածելու սահմանափակ կարողություններ ունեցող մեր հայրենակիցները»: