Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկիում ավտոմեքենան մխրճվել է արգելապատնեշի մեջ, ինչից հետո բեռնախցիկից ճանապարհին ընկել է կտրված պարանոցով տղամարդու դի: Մեքենայում գտնված մարդիկ փախուստի են դիմել, գրում է korrespondent.net -ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 04:10-ի շրջանում: Mitsubishi Galant ավտոմեքենան, որից դուրս է ընկել մահացած տղամարդու մարմինը, պատկանում է Օրենբուրգի շրջանի 57-ամյա բնակչին: Ականատեսների խոսքով՝ ավտովթարից հետո մեքենայից արագորեն դուրս է եկել մի քանի մարդ եւ թաքնվել անտառում:
Ավելի ուշ՝ դեպքի վայրի զննության ժամանակ, ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան եւ մեշոկներ: Ըստ ամենայնի՝ հանցագործները պատրաստվում էին թաղել դին:
Կասկածյալները հետախուզվում են: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանվածը ծնունդով Երեւանից 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը բնակվում էր Սանկտ Պետերբուրգում 1996 թվականից: Նախնական տվյալներով՝ նա զբաղվում էր անվադողերի մոնտաժի բիզնեսով: