Ոստիկանները թշնամուն միջանցք տրամադրելու պահանջով ակցիայի ժամանակ քաշքշելով բերման են ենթարկում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան քաղաքացիները 44 րոպե փակել են Երևանի մի շարք փողոցներով՝ պահանջելով մեր սուվերեն տարածքից դուրս վռնդել ապօրինի ներխուժած թշնամուն և որևէ դեպքում չտրամադրել Սյունիքով միջանցք:
Ոստիկանները բերման են ենթարկել ակցիա իրականացնող 18 քաղաքացու՝ այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին:
Աղբյուր` Փաստինֆո