Արտակարգ դեպք Երևանում. 38-ամյա տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել. նրա հետ բանակցում են պարեկները, ԱԻՆ հոգեբանն ու Վարդենիսի քաղաքապետը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. 38-ամյա տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել. նրա հետ բանակցում են պարեկները, ԱԻՆ հոգեբանն ու Վարդենիսի քաղաքապետը. shamshyan.com

Արդեն մեկուկես ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն են վարում, որպեսզի տղամարդը, ով անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:

Օպերատիվորեն ժամաել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ԱԻՆ հոգեբանական կենտրոնի հոգեբանները: Տեղում ծառայություն են կատարում պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: ԱԻՆ հոգեբանը, գումարտակի հրամանատարը մեկ ժամ է, բանակցում են այդ տղամարդու հետ, իսկ քիչ առաջ էլ նրանց է միացել Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ու նկատելով դեպքը, մոտեցել է փրկարարներին ու պարեկներին: Այս պահին Վարդենիսի քաղաքապետը նրա հետ բանակցություններ է վարում: Տեղում է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող տղամարդը՝ 38-ամյա Արտակ Ս.-ն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

shamshyan.com