NASA-ն ներկայացրել է Տիտանի վրա Huygens զոնդի վայրէջքի տեսանյութը: Հոլովակը մոնտաժված է այն լուսանկարներից, որոնք ապարատի կողմից ստացվել են առաքելության ընթացքում: Տեսանյութը հասանելի է YouTube-ում Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ալիքում:
Cassini-Huygens առաքելությունը NASA-ի, Եվրոպական տիեզերական գործակալության և Իտալիայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է: Դրա օպերատիվ ղեկավարումն իրականացնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փասադենա քաղաքում հաստատված Ռեակտիվ շարժման լաբորատորիան ի շահ NASA-ի:
Նախագծի հիմնական նպատակը Սատուռնի, նրա օղակների և ամենախոշոր արբանյակի՝ Տիտանի ուսումնասիրումն է: Առաքելությունը գործարկվել է 1997 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից և 2004 թվականի հուլիսի 1-ին դուրս է եկել Սատուռնի ուղեծիր: 2004 թվականի դեկտեմբերի 25-ին Cassini արբանյակից անջատվել է Huygens զոնդը, որը 2005 թվականի հունվարի 14-ին վայրէջք է կատարել Տիտանի մակերևույթի վրա:
Սատուռնի արբանյակը տրամագծով գրեթե մեկուկես անգամ, իսկ քաշով գրեթե երկու անգամ գերազանցում է Լուսնին: Տիտանի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի 180 աստիճան, իսկ նրա մթնոլորտն ու արտաքին մակերևույթը, այդ թվում՝ բազմաթիվ գետերն ու լճերը, բաղկացած են ածխաջրաջիններից: