«Ո՞ւր են հիմա 2018-ի մայիսի 1-ին հրապարակում հավաքված մարդիկ, ի՞նչ գին վճարեց այդտեղ հավաքված յուրաքանչյուրն այդ զանգվածային խելահեղության համար». Արմեն Աշոտյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ո՞ւր են հիմա 2018-ի մայիսի 1-ին հրապարակում հավաքված մարդիկ, ի՞նչ գին վճարեց այդտեղ հավաքված յուրաքանչյուրն այդ զանգվածային խելահեղության համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.

«2018 թվականի մայիսի 1-ին Ազգային Ժողովում փողոցի հսկայական ճնշման ներքո քննարկվում էր «նրա» վարչապետության հարցը։

Մթնոլորտը շիկացած էր։

Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին հեռարձակվում էր խորհրդարանի նիստը։

Հավաքված ամբոխը ծափահարում էր ի պաշտպանություն «նրան» հնչող ելույթներին, եւ սուլում մեզ, որ անգամ այդ ազգային խելահեղության վակխանալիային համարձակորեն հիմնավորում էինք, որ «նա» չի կարող լինել ղեկավար։

Հասավ նաեւ իմ ելույթի հերթը։

Հանրապետության հրապարակում ժողովված ամբոխը կրկին աշխուժացավ, էկրանին հեռարձակվող իմ ելույթին միջնամատեր ցույց տվեց եւ բղավեց. սիկտիր։

Այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու եւ անբարո ստահակը, ով ընդամենը 2.5 տարի անց հանգեցրեց մոտ 5 000 նահատակների, Արցախի 80%-ի կորստի եւ ազգային աղետի, որն այլ կերպ, քան զուլում կոչել չի ստացվում։

Իսկ հիմա այդ սրիկան պատառ-պատառ թուրքին է տալըս Հայաստանի Հանրապետության հողերը եւ զոհաբերում նոր երիտասարդ կյանքեր։

Հետաքրքիր է, ուր՞ են հիմա այդ մարդիկ, ինչպե՞ս դասավորվեց նրանց ճակատագիրը, ինչպիսի՞ գին վճարեց այդտեղ հավաքված յուրաքանչյուրն այդ զանգվածային խելահեղության համար…

Չէ, անցյալը երեսով չեմ տալիս։ Թեպետ ասելիք շատ ունեմ, բայց դրա ժամանակն ու սիրտը չունեմ։

Ոչ էլ սեփական պատասխանատվությունից եմ փախչում։ Այդպիսին երբեք չեմ եղել, անգամ ուրիշի բեռն եմ վրաս վերցրել։

Պարզապես իմ ժողովրդի ապագան եմ փորձում մի փոքր ավելի պատասխանատու եւ կանխատեսելի տեսնել։

Հ.Գ. Իմ այդ ելույթում, հիշում եմ, շեշտեցի. դեմ եմ, որովհետեւ չեմ ուզում «նա» դառնա Հայաստանի կործանման կամ ՀՀ վերջին վարչապետը։

Ավաղ, ավաղ, ավաղ…»:

#հողատու

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10225953396479655

 



Նման նյութեր